Քաղաքական10:32, 13 Մայիս 2024
Թուրքիայի ԱԳՆ. «Իսրայելը վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար»

Թուրքիայի արտգործնախարարությունը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Գերատեսչությունն Իսրայելին մեղադրել է ծայրահեղականության և ցեղասպան քաղաքականություն վարելու մեջ:
«Նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) միջազգային հանրության կողմից Իսրայելի մեկուսացման ուղղությամբ վճռական քայլեր է անում: Սա էլ իրական պատճառն է այն բանի, որ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ անհարգալից կերպով և անհիմն պնդումներով թիրախավորում են Թուրքիային և Էրդողանին:
Ծայրահեղական Իսրայելի կառավարության ցեղասպան քաղաքականությունն արդեն վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար»,- նշվել է գրառման մեջ:
Անկարան Իսրայելին նաև մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ «ռասիստական և անարդար քաղաքականություն» վարելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |