Ռազմական14:21, 13 Մայիս 2024
Թուրքիան պատրաստվում է Իրաքի հետ «հակաահաբեկչական» գործողություն իրականացնել

Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) դեմ թուրք-իրաքյան համատեղ ռազմագործողություն է նախապատրաստվում:
Նշվում է, որ Իրաքը գործողությանն ընդառաջ կործանիչներ ձեռք բերելու շուրջ համաձայնության է հասել Պակիստանի հետ:
Կործանիչները, որոնք ցանկանում է գնել Իրաքը, Չինաստանի և Պակիստանի համատեղ արտադրության «JF-17 Thunder Blok-3»-ներն են: Վերջերս Իսլամաբադը դրանցից վաճառել էր նաև Ադրբեջանին:
Ինչպես հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները, Իրաքին վաճառվելիք կործանիչների թիվը 12-ն է: Դրանց զուգահեռ մատակարարվելու է նաև չին-պարսկական արտադրության 12 «Süper Muşak» ուսումնավարժական ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հույս հայտնել, որ ապագայում Իրաքի հետ միասին աշխատանքներ են տանելու ահաբեկչության դեմ պայքարի հարցում և հիմնելու Թուրքիա-Իրաք համատեղ գործողությունների կենտրոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |