Քաղաքական10:18, 13 Մայիս 2024
Հունաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսի 13-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, 1 տարվա ընթացքում կողմերի միջև արդեն կայացել է 4 հանդիպում, որոնք միտված են եղել երկկողմ հարաբերություններում առկա դրական տեղաշարժի ու ձևավորված երկխոսության շարունակականությանը:
Հանդիպումից հետո երկու երկրի առաջնորդները հանդես կգան հայտարարություններով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում դրական տեղաշարժը դիտվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո, երբ հունական կողմն օգնության ձեռք էր մեկնել Թուրքիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |