Քաղաքական13:44, 14 Մայիս 2024
Բահչելին խիստ քննադատության է ենթարկել «Եվրատեսիլ 2024»-ում հաղթած երկրի ներկայացուցչին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է օրերս կայացած «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին:
Բահչելին խոստ քննադատական խոսքեր է հնչեցրել մրցույթում հաղթած Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոի և Արևմուտքի արժեքների հասցեին:
«Նա դարձել է զգուշացումն այն բանի, որ կանանց և տղամարդկանց միջև 3-րդ տեսակ է ի հայտ եկել: Առաջին տեղը գրաված տղամարդ արտիստի փետրավոր բաճկոնով, շպարով լի և վարդագույն ատլասե կիսաշրջազգեստով մրցույթին ելույթ ունենալը ապացույցն է ամոթալի դեգեներացայի:
Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»,-կոպտել է թուրք քաղաքական գործիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |