Տարածաշրջան18:08, 16 Մայիս 2024
Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանի հրավերով Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Նշվում է, որ սա Վրաստանի վարչապետի առաջին արտասահմանյան այցերից է։
Երկու երկրների միջև առկա է սերտ համագործակցություն շատ ոլորտներում բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության համատեքստում։
Նշվում է, որ Թուրքիան 2008-ից մինչ օրս համարվում է Վրաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը։ Այցի շրջանակներում կքննարկվի Թուրքիայի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։
Կողմերը նպատակադրված են ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 5 մլրդ դոլարի։ Կքննարկեն նաև Վրաստանում ընթացող թուրքական ներդումների և ընկերությունների մասնակցությունը երկրում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերին, կանդրադառնան նաև տարածաշրջանային համագործակցության նախագծերին, մասնավորապես Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղուն։
Նշվում է, որ բացի այդ մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ և կքննարկեն մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |