Քաղաքական09:48, 20 Մայիս 2024
Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստ կհրավիրվի
Մայիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվելու է հերթական կառավարության նիստը:
Նիստի օրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության 9-րդ փաթեթի նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվելու ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս իրականացվող գործողություններին:
Պաղեստինի հարցը ևս օրակարգում է լինելու: Մտքեր են փոխանակվելու Գազայի հատածում հրադադարի հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Նշվում է նաև, որ կրթության ոլորտի վերաբերյալ քննարկումներում կառավարության ներկայացուցիչները պատրաստվում են անդրադառնալ մանկավարժների դեմ իրականացվող բռնությանը և այն կանխելու համար օրենսդրական հիմքի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |