• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված16:32, 20 Մայիս 2024

Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում

Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում

Մինչ Իրանի նախագահին, արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջք» կատարելու մասին լուրերի ֆոնին տարբեր երկրներ իրենց աջակցությունը, օգնելու պատրաստակամությունն ու անհանգստությունն էին հայտնում միջադեպի կապակցությամբ Թուրքիան անմասն չմնաց իր բացառիկ ջանքերը գործի դնելու ու տարածաշրջանում իր ուրույն դերակատարությունը վերահաստատելու համար։

Որպես բարեկամ և հարևան երկիր, ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում իրանական կողմին աջակցելու նպատակով Թուրքիայի պաշպանության նախարարությունը հայտարարեց, որ դեպքի վայր են ուղարկել «Akıncı» տեսակի ԱԹՍ, գիշերային տեսանելիության սարքերով հագեցած «Сougar» տեսակի մեկ ուղղաթիռ, ինչպես նաև 32 ալպինիստից բաղկացած որոնողափրկարարական թիմ: 

Ավելի ուշ թուրքական մամուլն այդ օգնությունը սկսեց լայնորեն մեկնաբանել, որ ուղարկվել է իրանական կողմի խնդրանքով։ Նման դժբախտության պայմաններում նույնպես Թուրքիան չխորշեց իրենց «տեղական և ազգային» արտադրության հերթական ԱԹՍ-ն գովազդելու, բոլոր երկրների ջանքերը չեզոքացնելու և մասնավորապես՝ Իրանի «համակարգային թուլությունը, անելանելիությունը, կազմակերպվածության բացակայությունն» ի  ցույց դնելու համար։ 

Թուրքական ողջ մամուլը, մասնավորապես իշխանամերձ լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել, որ չնայած եղանակային անբերենպաստ պայմաններին, միայն իրենց ԱԹՍ-ին է հաջողվել իրանական կողմին կոորդինատներ տրամադրել և 15 ժամ անց  տեղորոշել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության ուղղաթիռի վայրը։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը հաստատեց, որ «Akıncı» ԱԹՍ-ի կողմից հայտնաբերված ջերմության աղբյուրը ենթադրաբար եղել է Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բեկորների վայրը։ 

Թուրքիայում վիճարկում են նաև այն հարցը, որ եթե «Akıncı»-ն չմեկներ օգնության, ապա հնարավոր էր ավելի երկարել և նույնիսկ օրեր տևել ուղղաթիռի վայրի հայտնաբերումը։ Կրկին ուրիշի դժբախտության մեջ իր սեփական հաջողությունը փնտրելու առումով «շնորհաշատ» Անկարան պարծենում է այս անգամ ոչ թե  «Բայրաքթար ՏԲ2»-ի, այլ «Akıncı»-ի՝ ամբողջ աշխարհը զարմացնելու կարողությամբ։  

Բնականաբար, թուրքական «տեղական և ազգային» արտադրության սարքի փառաբանմանը զուգահեռ այդ երկրում ակտիվանալու էին նաև ազգայնական ու հակաիրանական շրջանակները։ Մասնավորապես, սոցցանցերի թուրքական տիրույթներում ազգայնամոլները սկսեցին կատարվածի կապակցությամբ հրապարակել Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի դրոշները, արձանագրելով․ «Աշխատանքը կատարված է»։ Նրանց զգալի մասը մեծ ուրախությամբ ու ցնծությամբ է ընդունել այդ բոթը։

Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։ Ինչ վերաբերում է Թուրքիայի փորձագիտական շրջանակներին, ապա նրանցից շատերը հակված են կարծելու, որ դեպքը ոչ թե մահափորձ է՝  ինչ-որ  երկրների կամ որոշ ուժերի կողմից կազմակերպված, այլ ուղղակի դժբախտ պատահար՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ։

Որոշ փորձագետների կարծիքով՝ Ռայիսիի հետ կատարվածը սպանություն է՝ պատվիրված Իրանի ներքին շրջանակների կողմից, որոնք ցանկանում են այդ պաշտոնին տեսնել իրենց թեկնածուին։ Այս ամենին զուգահեռ շեշտվում է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անվերապահ աջակցությունը նախագահ Իբրահիմ Ռայիսիին։

Այս համատեքստում որոշ թուրք փորձագետներ սկսեցին հեգնելով խոսել նաև Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը փոխադրող ուղղաթիռի մասին, որը վիետնամական պատերազմից հետո 1960-ական թվականների վերջին է արտադրվել։ Ուստի այն, ըստ իրենց բնորոշմամբ, պետք է մասնագետների վերահսկողության տակ լիներ։ Որոշ քաղաքագետներ էլ դժգոհություն են հայտնում, որ նման դեպքը տեղի է ունենում դժբախտ դիպաշարերով հարուստ հենց այն տարածաշրջանում, որի մասն է կազմում Թուրքիան։ 

Այս պատահարը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ տարածաշրջանից հեռու չէ վառոդի նոր տակառը։ Իսկ նոր գործողություններ սկսելուց և քայլեր ձեռնարկելուց առաջ տարածաշրջանի ցանկացած երկիր պետք է հաշվի նստի ստեղծված իրադրության ու պայմանների հետ։ Միայն քաղաքական ճիշտ հաշվարկների արդյունքում հնարավոր կլինի հեռու պահել երկիրը տարածաշրջանային համընդհանուր անկայունությունից։ 

Հեղինակ`   ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}