Տարածաշրջան13:04, 21 Մայիս 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի լիազորությունները ստանձնած 1-ին տեղակալի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի լիազորությունները ստանձնած առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերի հետ։ Նշվում է, որ հեռախոսազրուցի ընթացքում Էրդողանը ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ և մաղթել համբերություն։
Էրդողանը նաև ընգծել է, որ Թուրքիան դժվար օրերին Իրանի կողքին է և կիսում է Իրանի ժողովրդի վիշտը, ինչպես նաև հավելել, որ հետագա գործընթացներում էլ Իրանի հետ բարեկամությունը և եղբայրությունը անհրաժեշտաբար կշարունակվի։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Իրան-Թուրքիա հարաբերություններում միշտ կհիշվի Ռայիսիի և Աբդոլահիանի ունեցած ներդրումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |