Քաղաքական10:08, 21 Մայիս 2024
Էրդողանն Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ 1-օրյա սուգ է հայտարարել

Մայիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատ Մուհամմեդ Մուհբիրի հետ:
Էրդողանը ցավակցություն է հայտնել նախօրեին տեղի ունեցած պատահարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նույն օրը կայացած կառավարության նիստից հետո նշել է, Իրանում տեղի ունեցած դժբախտության պատճառով Թուրքիայում 1-օրյա սուգ հայտարարելու որոշում է ընդունվել:
«Մեր կառավարության նիստում որոշում կայացրինք Իրանի ժողովրդի ծանր ցավը կիսելու համար մեր երկրում 1-օրյա ազգային սուգ հայտարարել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին նախագահ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս՝ կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ միասին վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |