Քաղաքական12:00, 22 Մայիս 2024
Բոլաթ. «Թուրքիան ԵՄ-ի համար գործընկեր է, որի դերը երբեք չպետք է թերագնահատվի»

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Չեխիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է «Թուրք գործարարների համաշխարհային խորհրդի» (DTİŞ) Չեխիայի և Եվրոպայի ներկայացուցիչների խորհրդի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված իրենց հանդիպմանը մասնակիցների երկրներում ներդրումային, առևտրային և տնտեսական հարաբերությունների խորացման հետ:
Բոլաթը, անդրադառնալով Չեխիայի հետ ունեցած առևտրային հարաբերություններին, ընդգծել է, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալները մոտեցել են 6 մլրդ դոլարի շեմին:
«20 տարի առաջ Չեխիայի հետ առևտրի ծավալները կազմում էին 450 մլն դոլար: Շուրջ 13 անգամ մեծացած ծավալը հասել է 6 մլրդ դոլարի»,- ասել է նա, ապա նաև իրատեսական համարել առևտրաշրջանառության ծավալը 10 մլրդ դոլարի հասցնելու մտադրությունը:
Հանդիպման շրջանակներում Բոլաթն անդրադարձել է նաև Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին:
Նա հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Թուրքիայի արտահանողների միությունը Բրյուսելում գրասենյակ կբացի, ինչպես նաև, որ նախատեսվում է հանդիպում ԵՄ հանձնաժողովի փոխնախագահի և Բոլաթի միջև:
«Թուրքիայի և ԵՄ-ի միջև բարձր մակարդակի առևտրային կոմիտե ստեղծելու համար առաջարկ են արել: Մենք էլ շատ գոհ ենք եղել: Այստեղ՝ փոխադարձ, երկկողմ խնդիրները լուծելու կետում, այն կլինի կարևոր հարթակ:
Առտրի տեսանկյունից էլ Եվրամիության՝ 3-րդ երկրների ընկալման մեջ 5-րդ գործընկերը Թուրքիան է: Այսինքն, Թուրքիան ԵՄ-ի համար ևս մի գործընկեր է, որի դերը երբեք չպետք է թերագնահատվի»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |