• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական17:40, 22 Մայիս 2024

Թուրքիայի և Հունաստանի նպատակն է հաստատել երկկողմ տնտեսական համագործակցություն

Թուրքիայի և Հունաստանի նպատակն է հաստատել երկկողմ տնտեսական համագործակցություն

Հունաստանի տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։ Նա նշել է, որ երկու երկրների միջև դրական օրակարգ սկսելու նպատակները շատ պարզ են՝ հաստատել երկկողմ տնտեսական համագործակցություն։

«Միաժամանակ հասել ենք երեք նպատակի։ Առաջինը՝ երկու երկրների միջև լավ մթնոլորտ ստեղծելն է։ Երկրորդ նպատակը կոնկրետ խնդիրները քննարկելն ու դրանց լուծում տալն է, իսկ երրորդը՝ ճգնաժամային լարվածության ժամանակ կապի պահպանումն է»,- ընդգծել է Ֆրանգոյանիսը։

Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ կայացած թուրք-հունական 6 հանդիպումներում կողմերը համաձայնության են եկել 15 հարցի շուրջ և  մասնավորապես ընդգծել է թուրք-հունական գործարար խորհրդի կարևորությունը։

Վերոնշյալ խորհուրդը երկու երկրների գործարար մարդկանց խրախուսում է համագործակցել զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի, շինարարության և լոգիստիկ ոլորտներում։  Ըստ նրա՝ դրական օրակարգի շրջանակներում երկու երկրների մաքսային ծառայությունների միջև ապահովվել է համագործակցության ավելի լավ մակարդակ, ինչպես նաև հայտարարել է, որ Հունաստանի սահմանային անցակետ մի քանի շաբաթվա ընթացքում կթարմացվի և կկանխվեն երկար հերթերի գոյացումները։

Ֆրանգոյանիսը նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից  հունական կղզիներ  ժամանող զբոսաշրջիկների  վիզաների տրամադրումը հեշտացնելու ուղղությամբ և կարևորել է թուրք զբոսաշրջիկների այցերը հունական կղզիներ։

Անդրադառնալով երիտասարդների, առողջապահության և սպորտի ոլորտներում համագործակցությանը՝ հույն պաշտոնյան նշել է, որ Անկարա կատարած վերջին այցի շրջանակներում առողջապահության ոլորտում ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ Թուրքիայում Հունաստանի քաղաքացիները և Հունաստանում Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ունեն բուժում ստանալու։ Ֆրանգոյանիսը նաև հավելել  է, որ երիտասարդների, գիտնականների և ուսանողների համար կազմակերպվում են մրցույթներ։

Աղբյուր`    tgrthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}