Մարզական18:00, 22 Մայիս 2024
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Թուրքիայում
ՈւԵՖԱ-ի գործադիր խորհրդի անդամ Սերվեթ Յարդըմջըն նշել է, որ 2026-ի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և 2027-ի ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում։
Որոշում է կայացվել, որ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա Թյուփրաշ մարզադաշտում, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում Բեշիքթաշ թիմը, իսկ թե ո՞ր մարզադաշտում կանցկացվի կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, կորոշվի ավելի ուշ։
Նշենք, որ Թյուփրաշ մարզադաշտում առաջին անգամ չէ, որ անցկացվում է ՈւԵՖԱ-ի եզրափակիչը։ Առաջին անգամ այն անցկացվել է 2019-ին, երբ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպմանը միմյանց դեմ էին խաղում անգլիական երկու թիմ՝ Լիվերպուլը և Չելսին։
Նշվում է նաև, որ ՈւԵՖԱ-ի գործադիր խորհրդի նիստը տեղի կունենա Իռալնդիայի մայրաքաղաք Դուբլինում։
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |