Տնտեսական11:45, 26 Մայիս 2024
Ռուսաստանի դաշնային խորհուրդը վավերացրել է Ռուսաստանին Թուրքիայի պարտքի վերաձևակերպման արձանագրությունը

Ռուսաստանի դաշնային խորհուրդը լիագումար նիստում վավերացրել է արձանագրություն, որը նախատեսում է Թուրքիայի պարտքի վերաձևակերպում։
ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը նշել է, որ մինչև 2022 թվականը Անկարան ժամանակին լրիվ ծավալով կատարել է իր պարտավորությունները, սակայն արևմտյան հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո թուրքական կողմը չի կարողացել կատարել 111 մլն դոլարի չափով վճարումները 2022 և 2023 թվականներին։
Ըստ ռուսական կողմի՝ քանի որ Թուրքիան վճարումները չկատարելու հարցում «մեղք չունի», երկու երկրների կառավարություններն ստորագրել են թիվ 2 արձանագրությունը, որը նախատեսում է ժամկետանց պարտքի մարում 60 օրվա ընթացքում դրա կիրառումը սկսելու օրվանից․ եթե վճարումը կատարվի սահմանված ժամկետում, ապա տուգանքային տոկոսներ չեն հաշվառվի: Սազանովի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին թուրքական կողմն ամբողջությամբ մարել է ժամկետանց պարտքը, իսկ արձանագրությունը նախատեսում է տուգանքային տոկոսների պարտքի ներում՝ 17 մլն դոլարի չափով։
Խորհրդարանականների կարծիքով՝ արձանագրության վավերացումը կնպաստի ռուս-թուրքական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
Աղբյուր` Yeni akit.com.tr Armenpress.com
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |