Քաղաքական11:28, 23 Մայիս 2024
Դավութօղլու. «Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդդիմադիր խորհրդարականակնների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին
«Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները։ Պետք է կանխել Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս»,-նշել է նա։
Անդրադառնալով Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի, որ Միջին Արևելքի «հրդեհը» հանկարծ չտարածվի Կովկասում:
«Կովկասի զարգացումները չեն կարող հեռու պահվել Մերձավոր Արևելքի զարգացումներից։ Ռայիսիի հանդիպումը Ալիևի հետ որպես շատ կարևոր քայլ էի համարել։Անհրաժեշտ եմ համարում շտապ եռակողմ գագաթնաժողով անցկացնել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև»,-եզրափակել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |