Քաղաքական09:01, 30 Մայիս 2024
Ֆիդանը Պրահայում կմասնակցի ՆԱՏՕ արտգործնախարարների ժողովին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 30-ից 31-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովին:
Քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են զսպողականությանը, պաշտպանության և մի շարք այլ ոլորտների:
Նախատեսվում է, որ Ֆիդանը ժողովի ընթացքում բարձրացնելու է ռազմարդյունաբերությանն ու ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ֆիդանը ներկայացնելու է նաև այդ հարցերում իր դաշնակիցներից Թուրքիայի ունեցած սպասումները:
Ժողովի օրակարգում է լինելու նաև հուլիսի 9-ից 11-ն ԱՄՆ-ում անցկացվելիք ՆԱՏՕ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Ժողովի շրջանակներում թուրք նախարարը անկացնելու է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |