Քաղաքական11:15, 30 Մայիս 2024
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Կոնգոյի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Չարլզ Մոնջոյի ու Զաքիր Հասանովի հետ:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումն անցկացվել է Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում, ուր նախարարներն այցելել էին «EFES-2024» զորավարժության շրջանակներում:
Պաշտոնական աղբյուրներում հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ «EFES-2024»-ը՝ համակցված դաշտային կրակային ուսումնական զորավարժությունը, անցկացվում է Էգեյան շրջանի բանակային կորպուսի հրամանատարության ներքո:
Այն մեկնարկել է մայիսի 9-ին: Դրանում ներգրավված է 50 երկրից ընդհանուր թվով 11.000 զինվորական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |