Քաղաքական14:25, 31 Մայիս 2024
Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին նոր ռազմական գործողություններով

Թուրքական լրատվամիջոցներին, ինչպես նաև Թուրքիայի ղեկավարությանը մեծապես անհանգստացրել է Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից նախաձեռնվելիք ՏԻՄ ընտրությունները։
ՏԻՄ ընտրությունների հարցին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և սպառնացել քրդերին նոր ռազմական գործողություններով։
«Մենք ուշադիր հետևում ենք ահաբեկչական կազմակերպության ագրեսիվ գործողություններին մեր երկրի և Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ՝ ընտրությունների պատրվակով: Մենք նախկինում արել ենք այն, ինչ անհրաժեշտ էր... Մենք չենք վարանի նորից գործելու, եթե հայտնվենք նույն իրավիճակում։ Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, մենք ոչ մեկին չենք լսում և չենք ծնկել որևէ սպառնալիքի առաջ»,- նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական ուժերին, որոնց դեմ պաշտոնական Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել։ Տեղի ունեցած օպերացիաների հետևանքով մի շարք շրջաններ հայտնվել են Թուրքիայի հովանու ներքո գտնվող ընդդիմադիր ծայրահեղականների փաստացի օկուպացման տակ։
Չնայած ՄԱԿ-ի, Սիրիայի ու մի շարք այլ երկրների կոչերին, Թուրքիայի զինված ուժերը ու նրանց հարող ուժերը շարունակում են մնալ Սիրիայի հյուսիսի որոշ հատվածներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |