Տնտեսական14:15, 31 Մայիս 2024
Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան կարող են հանվել գորշ ցուցակից
«Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (OECD) շրջանակներում գործող «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը» (FATF) 2021-ի հոկտեմբերին Թուրքիային ներառել էր գորշ ցուցակում։
Պատճառն այն էր, որ բանկային-անշարժ գույքի ոլորտում սև փողերի դեմ պայքարելու և ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը կանխարգելելու Թուրքիայի պրակտիկան բավարար չէր համարվել։
Նշվում է, որ գորշ ցուցակում հայտնվելը դժվարություններ է պատճառում միջազգային բանկերի և ներդրողների հետ բիզնես վարելու հարցում։ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը գորշ ցուցակում հայտնվելու հետ կապված նշել է, որ կարևոր նպատակ է այդ ցուցակից դուրս գալը։
Ամերիկյան «Bloomberg»-ը նշում է, որ FATF-ը կարևոր առաջնընթաց է գրանցել ապօրինի գումարների հոսքի կանխման գործում։ Ըստ պարբերականի՝ հունիսի 28-ին Սինգապուրում կայանալիք FATF-ի ժողովում Թուրքիան հնարավոր է հանվի վերոհիշյալ գորշ ցուցակից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |