• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մարզական13:06, 03 Հունիս 2024

Ժոզե Մոուրինյոն՝ թուրքական «Fenerbahçe»-ի գլխավոր մարզիչ

Ժոզե Մոուրինյոն՝ թուրքական  «Fenerbahçe»-ի գլխավոր մարզիչ

Թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբը 2 տարվա  պայմանագիր է կնքել պորտուգալացի աշխարհահռչակ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ նրան նշանակելով գլխավոր մարզչի պաշտոնում։

«Սովորաբար մարզիչները երկրպագուների այսօրինակ սիրուն արժանանում են հաղթանակից հետո, բայց ես այն զգում եմ նույնիսկ դրանից առաջ, հետևաբար սա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Ֆուտբոլը կիրք է և՛ ձեզ համար, և՛ մեզ համար։ Ես հավատում եմ, որ գտնվում եմ լավագույն վայրերից մեկում, որտեղ կարող եմ զգալ այդ կիրքը», - դիմել է  երկրպագուներին Մոուրինյոն։

Պորտուգալացի մասնագետի նշանակումը նաև մեկնաբանել է թուրքական ակումբի սեփականատեր Ալի Քոչը։

«Սա կարևոր պահ է մեր ակումբի պատմության մեջ։ Մենք բոլորս, ներառյալ Ֆեներբախչեի միլիոնավոր երկրպագուները, ողջունում ենք Ժոզեին: Նրա մեծությունը, առանձնահատուկ մոտեցումն ու սերը գրավեցին ողջ աշխարհը», նշել է նա։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2021-ի մայիսից «Roma» գլխավոր մարզիչն էր։ 2022-ին «Roma» նվաճել է Եվրոպայի Կոնֆեդերացիայի լիգայի գավաթը, իսկ հաջորդ տարի դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Սակայն այս տարվա հունվարին ակումբը հայտնեց, որ պաշտոնանկ է արել Մոուրինյոյին։

Աղբյուր`    Haberturk.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
11:34, 07 օգոս
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան  27-րդ տեղում է
14:30, 10 հուլ
ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան 27-րդ տեղում է

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}