Քաղաքական10:59, 03 Հունիս 2024
Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Չինաստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Սա արտգործնախարարի կարգավիճակում Ֆիդանի առաջին այցն է Չինաստան։ Այցի շրջանակներում նա կմեկնի նաև Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան։
Գազայի, Ուկրաինայի և Կարմիր ծովի հարցերը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունները, ույղուր թուրքերի հիմնարար իրավունքներն ու ազատությունները Թուրքիայի արգործնախարարի չինական այցի օրակարգային թեմաներն են լինելու։
Պեկինյնա հանդիպումներից հետո Հաքան Ֆիդանը հունիսի 4-ից 5-ը ծրագրում է այցելել Ուրումչի և Քաշգար քաղաքներ։
Դա ամենաբարձր մակարդակի այցը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2012 թվականին Սինցզյան ույղուրական ինքնավար շրջան կատարած այցից հետո, երբ վերջինս վարչապետ էր։ Ֆիդանի այցը նպատակ ունի բարձրացնել ույղուր թուրքերի հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցը և ընդգծել Չինաստանում նրանց բարգավաճման ու խաղաղության ապահովման կարևորությունը։
Աղբյուր` TRT haber
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |