Մարզական12:26, 04 Հունիս 2024
Թուրքիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ընթացքում երկրպագուները վիճաբանել են Պաղեստինի դրոշի համար (Տեսանյութ)
Թուրքիայի Էրզինջան (պատմ. Երզնկա) նահանգում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը։
Մրցախաղի ընթացքում երկրպագուներից մեկը տրիբունայում պարզել է Պաղեստինի դրոշը, որից հետո նրան ասել են, որ Պաղեստինի դրոշն արգելված է բարձրացնել, ինչին նա ընդդիմացել է և սկսել է վիճաբանություն։
Տրիբունայում գտնվող երկրպագուները լուսանկարներ և տեսանյութ են հրապարակել վիճաբանությունից, ինչը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր գրառումներ են արել և Ադրբեջանին մեղադրել են իսրայելամետ դիրքորոշում ունենալու մեջ։
Նշենք, որ խաղը ավարտվել է 1-0 օգուտ Թուրքիայի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |