Քաղաքական12:05, 05 Հունիս 2024
Էրդողանը կոչ է արել աշխարհին հստակ դիրքորոշում որդեգրել Իսրայելի գործողությունների նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Միջազգային հակամարտություններում զոհ դարձած անմեղ երեխաների օրվա» առթիվ գրառում է կատարել սոցհարթակում։
«Գազայում կոտորվում են ոչ միայն երեխաներն ու նորածինները, այլ միևնույն ժամանակ կոտորվում է նաև մարդկությունը։ Ցավոք աշխարհը ձախողեց այս փորձությունը»,-գրել է նա։
Էրդողանը կոչ է արել նաև բոլոր պետություններին հստակ դիրքորոշում որդեգրել Իսրայելի նկատմամբ Գազայում իրականացված գործողությունների համար՝ դրանք անվանելով «բարբարոսական, ցեղասպանական»։
«Բոլոր պետություններին կոչ եմ անում պաշտպանել Գազայի երեխաներին և հումանիզմի պատիվն ու արժանապատվությունը, կոչ եմ անում վերահսկողությունից դուրս եկած Իսրայելի բարբարոսության դեմ հստակ դիրքորոշում որդեգրել»,-նշել է Թուրքիայի նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |