Քաղաքական17:00, 05 Հունիս 2024
Թուրքիան ԱՄՆ-ին ու Իրանին զգուշացրել է Սիրիայում քրդերի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների կապակցությամբ։
Ավելի վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի ճանաչելու քրդերի կողմից կազմակերպված ընտրությունները Սիրիայի հյուսիսում։
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ Անկարան դիվանագիտական խողովակներով փոխանցել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանը և Պենտագոնին, որ այդ ընտրություններn Անկարայի համար առ ոչինչ են և դրանք նպաստելու են տարածաշրջանում լարվածության աճին։
Թուրքական լրատվամիջոցները փոխնացում են, որ Անկարային խիստ զայրացրել էր պետքարտուղարության արձագանքը ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվել էր. «ընտրությունների համար պայմաններ չեն ստեղծվել»։
Թուրք վերլուծաբաններից Մելիք Յիղիթելը նշել է, որ Անկարան ներքին խողովակներով զգուշացրել է նաև Իրանի տարբեր գերատաեսչություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |