Քաղաքական14:03, 06 Հունիս 2024
Պուտինը թուրքերին խնդրել է Էրդողանին փոխանցել, որ Կիևը հարձակվում է Թուրքիա գնացող գազատարի վրա
Մի քանի ուղղություններով Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, բայց միևնույն ժամանակ Կիևը փորձում է հարվածել գազատար խողովակներին, որոնցով գազ է հասնում Թուրքիա։
Այդ մասին Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալության խմբագրին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«7-10 օր առաջ ուկրաինական անօդաչուները հարձակման փորձ են արել Սև ծովի ափին գտնվող գազատար կայանի վրա, որտեղից գազ է մատակարարվում Թուրքիա։ Սա կատակ չէ, և ոչ մի չափազանցություն; Խնդրում ենք տեղեկացնել մեր բարեկամ նախագահ Էրդողանին այս փաստերի մասին։ Նաև անընդհատ անօդաչուների հարձակումներ են տեղի ունենում Սև ծովում նավագնացության համակարգը հսկող նավերի վրա», - նշել է նա»։
Պուտինի վերոնշյալ խոսքերը մեծ արձագանք են գտել թուրքական առաջատար լրատվական կայքերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |