Քաղաքական11:29, 06 Հունիս 2024
Թուրքիայի փոխանագահի պաշտոնին ընդդիմադիր գործչի նշանակվելու մասին լուրերը հերքվել են
Թուրքական «Halk TV»-ի եթերում Թուրքիայում գործող ընդդիմադիր «Լավ կուսակցության» (İYİ) նախագահ Մուսավաթ Դևրիշօղլուն խոսել է Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «İYİ» կուսակցության նախկին ղեկավար Մերալ Աքշեների հանդիպման մասին:
«Չկա ավելի բնական բան, քան այն, որ պետական և քաղաքական կյանքում կարևոր պաշտոններ զբաղեցրած մարդիկ փոխադարձ այցեր կատարեն: Ես կարծում եմ, որ նրանք հիմնականում տեսակետներ են փոխանակել Թուրքիայի առաջ ծառացած խնդիրների վերաբերյալ»,-ասել է նա:
Ապա նաև հավելել, որ հանդիպումից հետո Աքշեները զանգել է նրան և տեղեկություններ փոխանցել հանդիպման վերաբերյալ:
«Եղան նաև մի շարք հայտարարություններ, որ նրանք հիմնականում խոսել են Թուրքիայի վերաբերյալ: Դրանցից զատ այսպես ասված «հատուկ» որևիցե հայտարարություն չի արվել»:
Բացի այդ Դևրիշօղլուն անդրադարձել է թուրքական մեդիայում մեծ տարածում գտած այն լուրերին, որոնց համաձայն՝ իշխանությունը մտադիր է Աքշեներին նշանակել Թուրքիայի փոխնախագահի պաշտոնին:
«Դա հնարավոր չեմ համարում»:
Նշենք, որ Էրդողան-Աքշեներ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 5-ին՝ Թուրքիայի նախագահականում: Հանդիպումն անցկացվել էր փակ ձևաչափով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |