Քաղաքական11:02, 06 Հունիս 2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում է
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնել է Ադրբեջան: Նրա այցը պայմանավորված է Բաքվում «Թյուրքական պետությունների խորհրդարանների վեհաժողովի» (TÜRKPA) գլխավոր խորհրդի 13-րդ նիստի անցկացմամբ:
Քուրթուլմուշին Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ֆեզայիլ Իբրահիմլին, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Էհլման Էմիրասլանովը և այլ պաշտոնյաներ:
Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ Ադրբեջան են մեկնել նաև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) խորհրդարանականների նախագահի պաշտոնակատար Ֆիլիզ Քըլըչը, Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ և ԱԶԿ-ի Ստամբուլի պատգամավոր Շամլի Այրըմը, Էլազըղի ԱԶԿ-ական պատգամավոր Մահմուդ Ռըդվան Նազըրլըն, Թուրքիայում գլլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Քոջաէլիի պատգամավոր Հարուն Օզգյուր Յըլդըզլըն, Թոքաթի ԺՀԿ-ական պատգամավոր Քադիմ Դուրմազը և Թուրքիայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Թալիթ Ուզունը:
Նշվում է, որ «TÜRKPA»-ի գլխավոր խորհրդի 13-րդ նիստն անցկացվում է «Թյուրքական աշխարհի համար կանաչ հորիզոններ. կանաչ օրակարգի իրականացման հարցում խորհրդարանի ունեցած դերը» խորագրով:
Նիստից հետո տեղի է ունենալու հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մասնակից պետությունների խորհրդարանի նախագահների միջև:
Աղբյուրի համաձայն՝ Քութուլմուշն ամփոփելու է 2023-ի ապրիլի 28-ից ի վեր ստանձնած «TÜRKPA»-ի նախագահության շրջանը և այն փոխանցելու է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |