Տնտեսական12:20, 06 Հունիս 2024
Համաշխարհային բանկը Թուրքիայում հավելյալ 18 մլրդ դոլարի ներդրում կանի
«Համաշխարհային բանկի» (ՀԲ) Թուրքիայում գտնվող գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեզն անդրադարձել է ՀԲ-ի ֆինանսավորման ծրագրերին:
Լոպեզը հայտարարել է, որ բացի արդեն իսկ այս պահին Թուրքիայում գործող բոլոր հիմնադրամներին տրամադրված ֆինանսավորմանը (17 մլրդ դոլար), ՀԲ-ն Թուրքիայում հավելյալ ևս 18 մլրդ դոլարի ներդրում է կատարվելու:
«Թուրքիայի արդյունաբերության զարգացման բանկի» (TSKB) կողմից առաջին անգամ կազմակերպված «TSKB-ի զարգացման օրվա» առթիվ ելույթ ունեցած ՀԲ ներկայացուցիչը նշել է նաև, թե դրանք որ ոլորտներում են ներդրվելու:
Ըստ այդմ՝ դրանք ներդրվելու են տնտեսության այնպիսի ոլորտներում, որոնք կարող են բարձրացնել երկրի տնտեսական արդյունավետությունը:
«Ես չեմ խոսում 1 կամ 2 տարվա մասին, բայց առաջիկա ժամանակահատվածին նայելիս՝ տեսնում ենք, որ հստակ մի ընթացք հետո ինֆլյացիայի (գնաճ) ազդեցությունը կնվազի: Այս առումով էլ պետք է համբերատար լինենք»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |