Քաղաքական10:53, 06 Հունիս 2024
Ուզբեկստանի նախագահը կհանդիպի Էրդողանի հետ

Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզոևի ինքնաթիռը հունիսի 5-ին վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում:
Նրան այնտեղ դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Անկարայում Ուզբեկստանի դեսպան Ալիշեր Ազամհոջաևը և մի շարք այլ պաշտոնյաներ:
Նշվում է, որ Միրզոևը հունիսի 6-ին հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հանդիպումը լինելու է նախագահականում, ինչին նախորդելու է Էրդողանի գլխավորությամբ պաշտոնական դիմավորման արարողությունը:
Նախատեսվում է նախ երկկողմ, ապա ընդլայնված կազմով հանդիպում «Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 3-րդ նիստի շրջանակներում:
Պլանավորվում է նաև, որ նիստից հետո երկու պետության միջև առկա համագործակցությունը խորացնելու նպատակով համաձայնագրեր են ստորագրվելու:
Հանդիպումներից և համաձայնագրերի ստորագարումից հետո Էրդողանն ու Միրզոևը հանդես կգան համատեղ մամուլիս ասուլիսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |