Քաղաքական11:40, 06 Հունիս 2024
Թուրքիան և Ուզբեկստանը մտադիր են ավելացնել առևտրաշարջանառության ծավալները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն ընդունել է Ուզբեկստանի նախագահականի արտաքին կապերի վարչության ղեկավար Ալիշեր Փայգամովի հետ:
Հանդիպման վերաբերյալ Քըլըչը մանրամասներ է հայտնել X-ի (Twitter) իր սոցհաշվում կատարած գրառմամբ:
Ըստ այդմ՝ կողմերը քննարկել են Ուզբեկստանի նախագահի Թուրքիա կատարած այցի մանրամասները, ինչպես նաև երկու երկրի միջև առկա առևտրաշրջանառության ավելացման, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության և գյուղատնտեսական ու տեխնոլոգիական գործողությունների գնահատման վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզոևը Թուրքիա էր մեկնել հունիսի 5-ին: Հունիսի 6-ին նախատեսվում է նրա հանդիպումը Էրդողանի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |