Քաղաքական17:35, 06 Հունիս 2024
Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչ. «Ռոժավայի ընտրությունները պետք է ամբողջությամբ չեղարկվեն»
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի քարտուղար, ծովակալ Զեքի Աքթյուրքն Անկարայում ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել:
Այնուհետև Թուրքիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Սիրիայի հյուսիս-արևելքում ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է.
«Մեր նախագահն ու նախարարն արել են թեմայի հետ կապված անհրաժեշտ նախազգուշացումները: Այդ այսպես կոչված ընտրություններն ամբողջությամբ պետք է չեղարկվեն: Նման իրավիճակն անընդունելի է»:
Նշենք, որ օրերս Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Ռոժավայի ինքնավար շրջանի» քրդական իշխանությունները հայտարարել էին հունիսի 11-ին ընտրություններ անցկացնելու մասին, սակայն հունիսի 6-ին արված հայտարարության մեջ նշվել էր դրանց մինչև օգոստոս հետաձգման վերաբերյալ:
Ընտրությունների անցկացման հետ կապված հայտարարությանն արձագանք էր եղել նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Երկուսն էլ նշել էին, որ ընտրությունների անցկացման համար համապատասխան նախապայմաններ չկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |