Ռազմական17:47, 06 Հունիս 2024
ԱՄՆ-ն հայտնում է Թուրքիայի հետ F-16 կործանիչների գործընթացում առաջընթացի մասին
Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարարում է Թուրքիայի F-16 կործանիչների գնման և արդիականացման գործընթացում գրանցված առաջընթացի մասին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրրի Ֆլեյքը։
Ամերիկյան կործանիչների վաճառքը հաստատվում է այն բանից հետո, երբ անցյալ ամիս ԱՄՆ Կոնգրեսը որոշեց չարգելափակել վաճառքը:
«Միացյալ Նահանգները հպարտ է այսօր հայտարարելու Թուրքիայի կողմից նոր F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման հարցում գրանցված առաջընթացի մասին։ Երբևէ ստեղծված ամենաառաջադեմ F-16-ները հասանելի են միայն մեր ամենամերձավոր դաշնակիցներին և գործընկերներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոն։
X-ում հրապարակված հաղորդագրությունում գերատեսչությունը նաև ընդգծել է․ «Սա Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հավատարմության հերթական օրինակն է»։
Հիշեցնենք, որ Թուրքիան այդ կործանիչների համար դիմում էր ներկայացրել երեք տարի առաջ, սակայն ԱՄՆ-ը հետաձգեց իրագործումը, քանի որ Անկարան հրաժարվում էր հաստատել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |