Քաղաքական08:58, 06 Հունիս 2024
Ֆիդանը մեկնել է Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած 3-օրյա այցի շրջանակներում հունիսի 5-ին եղել է Չինաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում:
Ֆիդանը մասնավորապես եղել է շրջանում գտնվող երկու հնագույն քաղաքներում՝ Ուրումչիում և Քաշգարում:
Նշվում է, որ Ֆիդանի այցը վերջին 10-ամյակում եղել է միակ բարձր մակարդակի այցը: Վերջին անգամ այդպիսի այցով այնտեղ է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 2012-ին՝ իր վարչապետության տարիներին:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը իքնավար շրջանում ունեցած շփումների ժամանակ ուշադրություն է հրավիրել ույղուր թուրքերի մշակութային իրավունքների և արժեքների պահպանման վրա:
Հիշեցնենք, որ Ֆիդանը Չինաստան էր մեկնել հունիսի 2-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |