Քաղաքական09:09, 10 Հունիս 2024
Ֆիդանը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 10-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ):
Ֆիդանի այցը պայմանավորված է Նիժնի Նովգորոդ քաղաքում «BRICS+»-ի (ԲՐԻԿՍ) անդամ երկրների արտգործանախարարների միջև անցկացվելիք նիստի մասնակցությամբ:
ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է: Այն հիմնվել է 2006-ին:
Նշվում է, որ նիստի շրջանակներում ունենալիք հանդիպումներում Ֆիդանն անդրադառնալու է Պաղեստինի Գազայի շուրջ տիրող վերջին զարգացումներին, Ուկրաինային, Սիրիային, Լիբիային և Հարավային Կովկասին վերաբերող, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային նշանակություն ունեցող խնդիրների:
Ֆիդանը ներկայացնելու է նաև Ռուսաստանի և Թուրքիայի կողմից իրականացվող փոխադարձ ներդրումներն ու համատեղ աշխատանքները, որոնք կապված են երկու երկրների առաջնորդների կողմից սահմանված երկկողմ առևտրաշրջանառությունը մինչև 100 մլն դոլարի հասցնելու նպատակի հետ:
Նշենք, որ «ԲՐԻԿՍ»-ի 16-րդ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 22-ից 24-ը՝ ռուսական Կազան քաղաքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |