Քաղաքական11:30, 11 Հունիս 2024
Ռուս քաղաքագետը հավանական է համարում, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից

Ռուս փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, ըստ որի, Անկարան ցանկանում է միանալ BRICS-ին։
BRICS-ը Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետության անվանումների հապավումն է։ Հիշյալ երկրներն այդ կազմակերպության անդամներ են ու ամեն տարի անցկացնում են գագաթնաժողով։
Ըստ Դուգինի՝ Ֆիդանի հայտարարությունը «պատմական և, ըստ էության, բեկումնային կետ է» Անկարայի համար։
«Թուրքիան այս կողմնորոշմամբ կամրապնդի իր անկախությունը։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Թուրքիան կարողացավ հավասարակշռություն պահպանել տարբեր բևեռների միջև։ Սակայն միևնույն մարդը չի կարող միանգամից երկու աթոռին նստել։ Թուրքիայի հավասարակշռության քաղաքականությունը չի կարող այսպես շարունակվել։ Թուրքիան մոտենում է ընտրություն կատարելու խաչմերուկին»,-նշել է նա։
Դուգինի կարծիքով, եթե Թուրքիան դառնա BRICS-ի անդամ, ապա այս իրավիճակը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |