Քաղաքական11:50, 11 Հունիս 2024
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգում

Հունիսի 10-ին կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության համաձայն՝ կողմերը քննարկել են Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչպես նաև այժմ ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղին (Արցախ) ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը վերաբերող հարցեր:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հետևում է Ղարաբաղում տեղակայված (44-օրյա պատերազմից հետո-խմբ.) ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին:
Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Բաքվում անցկացվելիք COP29-ին մասնակցելու հրավեր անելու համար և հայտնել Թուրքիայի պատրաստակամությունը դրա նախապատրաստական աշխատանքներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործում։
COP29 - Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի գումարում»:
Հիշեցնենք, որ Ալիևն Էրդողանի հրավերով էր հունիսի 10-ին մեկնել Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |