Տնտեսական11:49, 11 Հունիս 2024
Թուրքիայի առևտրի նախարարը Ստամբուլում հանդիպել է 8 երկրի առևտրի նախարարների հետ

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը ակտիվ «առևտրային դիվանագիտություն» է սկսել։ Նա Ստամբուլում հանդիպել է ութ երկրի առևտրի նախարարների և մեկ երկրի առևտրի փոխնախարարի հետ։
Այդ մասին Բոլաթը X-ի հարթակում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ հանդիպել է Ինդոնեզիայի առևտրի նախարարի, Գաբոնի (կենտրոնական Աֆրիկա) առևտրի նախարարի, Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարարի, Նիգերի առևտրի և արդյունաբերության նախարարի, Նիգերիայի արդյունաբերության, առևտրի և ներդրումների նախարարի, Իրաքի առևտրի նախարարի, Ջիբութիի առևտրի և զբոսաշրջության նախարարի, Սուդանի առևտրի նախարարի և Ուգանդայի առևտրի, արդյունաբերության և կորպորատիվների փոխնախարարի հետ։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրային և ներդումային հարաբերությունների ընդլայնումը, ազատ առևտրի համաձայնագրերը, արդյունաբերական համագործակցությունը և առևտրային նոր ուղիների բացմանն առնչվող հարցեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |