• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:57, 12 Հունիս 2024

Անկարայում ԱՄՆ դեսպան. «ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»

Անկարայում ԱՄՆ  դեսպան. «ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հարցազրույց է տվել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը։ Դեսպանը մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի «BRICS»-ի անդամակցությանը և այլ հարցերի։

«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերություններն ամրապնդվում են և ՆԱՏՕ-ի ընդլայնումից և F-16 կործանիչների  վաճառքի համաձայնագրից հետո Թուրքիան խարսխվել արևմուտքին։ ԱՄՆ Կոնգրեսի տեսակետը Թուրքիայի նկատմամբ  նախկինի համեմատ ավելի լավն է։ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»,- նշել է Ֆլեյքը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշել է, որ Վաշինգտոնում հաջորդ ամիս կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը լավ հնարավորություն է Բայդեն-Էրդողան հանդիպման համար։ Ֆլեյքը նաև հավելել է, որ մայիսին նախատեսված էր երկու երկրների նախագահների հադիպումը, որը Գազայի իրավիճակի հետ կապված դժվար քաղաքական շրջանում չեղարկվել է ժամանակացույցի անհամաձայնության պատճառով։

Անդրադառնալով Գազայի հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային խնդրել է հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին որոշ ուղերձներ փոխանցել։

Ֆլեյքը, պատասխանելով Թուրքիայի «BRICS» (միջազգային տնտեսական միություն) կազմակերպությանը անդամակցելու հարցին, նշել է.«Հույս ունեմ, որ Թուրքիան չի անդամակցի «BRICS»-ին, սակայն եթե դա տեղի ունենա կարելի է սպասել դիվանագիտական փոքր փոփոխությունների»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ ,BRICS»-ի անդամ։ Այս հայտարարությանն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նշել, որ ՌԴ-ն աջակցում է «BRICS»-ին միանալու Թուրքիայի հետաքրքրությանը։

Աղբյուր`    ntv.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}