Տնտեսական16:01, 12 Հունիս 2024
Թուրքիայի թարմ մրգերի և բանջարեղենի արտահանման ծավալներում 14 տոկոս աճ է գրանցվել
Մրգերի և բանջարեղենի արտահանմամբ զբաղվող «Սևծովյան արտահանողների միության» նախագահ Ֆերհաթ Գյուրյուզն անդրադարձել է վերոնշյալ գյուղմթերքի արտահանման ծավալներին:
Գրավոր հայտարարության մեջ Գյուրյուզը նշել է, որ 2024-ի մայիսին նախորդ տարվա՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկրի ամբողջ տարածքի կտրվածքով ավելի շատ ապրանք է արտահանվել:
Նրա խոսքով, աճը նշված ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս:
Նշվել է նաև, որ միայն մայիսին արտահանված ապրանքների ծավալը կազմել է 354.282 տոննա, իսկ Թուրքիայի ընդհանուր թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը կազմել է 284 մլն դոլար:
Դրանք ամենից շատ Թուրքիան արտահանել է Ռուսաստան, Իրաք և Գերմանիա: Իրաքյան շուկայում թուրքական ապրանքի սպառումն ավելացել է 339, իսկ գերմանական շուկայում՝ 126 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |