Քաղաքական11:10, 12 Հունիս 2024
Էրդողանն ընդունել է Համաշխարհային բանկի նախագահին

Հունիսի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է «Համաշխարհային բանկի» (ՀԲ) նախագահ Աժայ Բանգայի հետ:
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահականում: Այն անցկացվել է փակ ձևաչափով, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում դեռևս մանրամասներ չեն հրապարակվել:
Էրդողանի հետ հանդիպմանը նախորդել էր Բանգայի հանդիպումը Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվող ՀԲ-ի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեզն էր վերջերս հայտարարել, որ բացի արդեն իսկ Թուրքիայում գործող բոլոր հիմնադրամներին տրամադրված ֆինանսավորմանը (17 մլրդ դոլար), ՀԲ-ն Թուրքիայում հավելյալ ևս 18 մլրդ դոլարի ներդրում է կատարվելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |