Քաղաքական11:23, 13 Հունիս 2024
Տարածաշրջանային զարգացումներն Էրդողանի և Իսպանիայի թագավորի հանդիպման օրակարգում

Հունիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակ ձևաչափով հանդիպում է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի հետ:
Էրդողանի հանդիպումը Ֆելիպեի հետ կայացել է «Թուրքիա-Իսպանիա միջկառավարական 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցերի:
Երկու երկրի առաջնորդները քննարկել են նաև ռազմարդյունաբերությանը և առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր, ինչի ընթացքում էլ Էրդողանը նշել է, որ յուրաքանչյուր ոլորտում համագործակցության խորացման նպատակով արվելիք քայլերը երկուստեք շահավետ են լինելու:
Բացի այդ Էրդողանը Ֆելիպեին ասել է, որ ամենակարճ ժամանակահատվածում սպասում է նրան անպայմանորեն տեսնել Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հունիսի 12-ին էր մեկնել Իսպանիա և այնտեղ մնալու է մինչև հունիսի 13-ը: Հունիսի 14-ին նախատեսվում է նրա այցը Իտալիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |