Քաղաքական15:58, 13 Հունիս 2024
Թուրք ընդդիմադիր. «Իսրայելի բանակում պատերազմող Թուրքիայի քաղաքացիներ կա՞ն»

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության» (ԺԱԿ-DEVA) փոխնախագահ Մեհմեդ Էմին Էքմենը Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդում հարցեր է ուղղել պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլիսի Աքարին:
Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարին ուղղված հարցերը մասնավորապես վերաբերել են այն լուրերին, ըստ որոնց՝ պաղեստինցիների դեմ կռվում են նաև իսրայելական բանակում ծառայող Թուրքիայի քաղաքացիներ:
Նույն լուրերի վերաբերյալ ուղղված հարցերը հարցապնդման տեսքով և գրավոր տարբերակով ևս ուղարկվել են Աքարին:
Դրանցից մի քանիսը ստորև.
«Արդյո՞ք տարվել են աշխատանքներ պարզելու համար մեր այն քաղաքացիների ինքնությունը, ովքեր այլ՝ երկրորդ քաղաքացիություն ունեցած երկրում ներգրավված են ակտիվ զինվորական ծառայության մեջ, այն պարագայում, երբ ունեն մեր քաղաքացիությունը:
Իսրայելի բանակում որպես երկքաղաքացի պատերազմող թուրք քաղաքացիների քանակի վերաբերյալ արդյո՞ք ունենք որևէ տվյալ:
Պարզվել է արդյո՞ք այն մարդկանց ինքնությունը, ովքեր, ունենալով Թուրքիայի քաղաքացիություն, համալրել են իսրայելական բանակի շարքերը և մասնակցել Գազա-Ռեֆահ ցեղասպանական գործողությանը:
Իսրայելի բանակում պատերազմող Թուրքիայի քաղաքացիներ կա՞ն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |