Ռազմական10:31, 14 Հունիս 2024
Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ ստորագրած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ

Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ ստորագրած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
«Պայմանագրերը կնքվել են։ Մանրամասների վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են պատվիրակությունների միջև։ Մանրամասները, որոնք ի հայտ կգան ընդունված որոշումներից հետո, ավելի ուշ կներկայացվեն հանրությանը»,- նշել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Թուրքիայի կողմից պաշտոնական նամակի ստորագրումը, որը հավաստում է 23 մլրդ դոլար արժողությամբ 40 միավոր նոր F-16 Block 70 կործանիչներ ներառող ռազմական վաճառքի փաթեթը։
«Թուրքիան ստորագրել է F-16-ներ գնելու առաջարկի և դրա ընդունման նամակը։ Վաճառքը ներդրում է ՆԱՏՕ-ի փոխգործունակության մեջ և կաջակցի Միացյալ Նահանգների, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դաշինքի ազգային անվտանգության շահերին: Կարող եք հիշել, որ որոշ ժամանակ տևեց այս կոնկրետ վաճառքն ավարտին հասցնելու համար, և մենք ուրախ ենք տեսնել, որ այն առաջ է ընթանում»,- ճեպազրույցում հայտարարել էր պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |