Քաղաքական11:01, 14 Հունիս 2024
Էրդողանն ընդունել է իսպանական խոշոր բանկի կառավարման խորհրդի նախագահին
Հունիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իսպանական խոշոր «BBVA» բանկի կառավարման խորհրդի նախագահ Կառլոս Տոռես Վիլային:
Հանդիպումը կայացել է Էրդողանի Իսպանիա կատարած երկօրյա այցի շրջանակներում:
Փակ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախագահ Մեհմեդ Շիմշեքն ու առևտրի նախագահ Օմեր Բոլաթը:
Հիշեցնենք, որ նույն օրը Թուրքիայի և Իսպանիայի առաջնորդների մասնակցությամբ կայացել էր գործարար համաժողով՝ «BBVA»-ի գլխամասում, որին մասնակցել էր շուրջ 150 թուրք գործարար:
Իսպանիայի վարչապետը գոհունակություն էր հայտնել երկկողմ հարաբերություններից և հայտնել Թուրքիայում իսպանական ներդրումների կրկնապատկման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |