Քաղաքական15:56, 14 Հունիս 2024
Թուրքիայում քննարկվել են Հունաստանում ապրող թուրքերի վերաբերյալ հարցեր

Թուրքիայի Քարշըյաքա շրջանի ղեկավարության շենքի «Չարշը» մշակութային կենտրոնում կայացել է «Հռոդոսի Իսթանքյոյ և 12 կղզու (İGFA) թուրքերի մշակութային և համերաշխության միության» երրորդ համաժողովը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են Հունաստանում ապրող թուրքերի կյանքին վերաբերող հարցեր:
Դրան մասնակցել են նաև Իզմիրի «Հույն-բալկանյան ասոցիացիաների» նախագահն ու այլ ներկայացուցիչներ:
«Հունաստանում ապրող թուրքերի խնդիրները» խորագրով համաժողովին ելույթ է ունեցել պրոֆեսոր Մուստաֆա Քայմաքչըն, İGFA-ի նախագահ Հանաք Քյուչյուքը և «Արևմտյան Թրակիայի միության» նախագահը:
«Հռոդոսի Իսթանքյոյից Թուրքիա տեղափոխված թուրքերի քաղաքացիության պահանջները, որոնք կապված են այնտեղ թողած իրենց գույքի հետ, մերժվում են Հունաստանի կողմից»,-նշվել է համաժողովում:
Բացի այդ, մասնակիցները հունական կողմին մեղադրել են վերոնշյալ վայրերում թուրքական մշակույթը վերացնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |