Քաղաքական23:21, 14 Հունիս 2024
Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին, որը կմեկնարկի հունիսի 15-ին Շվեյցարիայում։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ գագաթնաժողովի բացման նստաշրջանում ունենալիք ելույթում Ֆիդանն ընդգծելու է Ուկրաինայի վրա հակամարտությունների կործանարար ազդեցության աճը, ինչպես նաև խորացող տարածաշրջանային և գլոբալ հետևանքները։
Ֆիդանը խոսելու է նաև ռուս-ուկրաինական պատերազմի տարածման և զանգվածային ոչնչացման զենքի կիրառման աճող ռիսկերի վերաբերյալ՝ վերահաստատելով Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Թուրքիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ հայտնելու է իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ջանքերին, որոնք ուղղված են խաղաղ միջոցների վրա հիմնված արդար և կայուն լուծմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |