Քաղաքական13:13, 21 Հունիս 2024
ՌԴ չարտերային թռիչքների համար ԱՄՆ-ն տուգանել է թուրքական ավիափոխադրողին

ԱՄՆ Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն թուրքական «Sapphire Havacilik» ավիափոխադրող ընկերությանը տուգանել է 285.000 դոլար։
Պատճառն այն է, որ ընկերությունն ամերիկյան արտադրության «Gulfstream» ինքնաթիռով դեպի Ռուսաստան առնվազն երկու չարտերային չվերթ է իրականացնել։
Տեղեկությունների համաձայն՝ անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին ընկերությունը Ռուսաստանի քաղաքացիների հետ Ստամբուլից Տյումեն չվերթ է իրականացրել։ Ինքնաթիռն օգտագործվել է նաև այս տարվա հունվարին՝ Մալդիվներից Մոսկվա թռիչք անելու համար, որի մեջ եղել է ՌԴ մեկ քաղաքացի։
«Թող սա դաս լինի մնացածին՝ չարթերային բրոքերներին և օպերատորներին։ Եթե դուք հեշտացնում եք նման ճանապարհորդությունը՝ խախտելով մեր կանոնները, ուրեմն կարող եք ծանր գին վճարել», - նշել ԱՄՆ արտահանման վերահսկման հարցերով նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |