Քաղաքական10:59, 24 Հունիս 2024
Թուրքիայի իշխող կուսակցության կենտրոնական խորհուրդը հերթական նիստ կգումարի

Հունիսի 24-ին տեղի կունենա Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կենտրոնական կառավարման խորհորդի հերթական նիստը:
Այն գումարվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
Օրակարգում են լինելու երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ հարցեր:
Նշվում է, որ քննարկվելու են նաև հուլիսի 1-ից 2-ը անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ԱԶԿ-ական ղեկավարների հետ հերթական հավաքի նախապատրաստական աշխատանքները: Այն անցկացվելու է Անկարայի Քըզըլջահամամ թաղամասում:
Հիշեցնենք, որ 2024-ի ընթացքում սա ԱԶԿ-ականների 2-րդ հավաքն է լինելու: Առաջինը տեղի էր ունեցել մայիսի 31-ից հունիսի 2-ը՝ նույն վայրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |