Քաղաքական11:39, 24 Հունիս 2024
Թուրքիայի փոխնախագահը շփումներ է ունեցել Ալժիրում

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ալժիրում մասնակցել է «Համաշխարհային թուրքական գործարար խորհրդրի» (DTİK) կողմից կազմակերպված «Թուրքական գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին:
Յըլմազը ծրագրի շրջանակներում, անդրադառնալով Թուրքիա-Ալժիր հարաբերություններին, նշել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա և երկուստեք մեծապես կարևորվում է հարաբերությունների զարգացումը:
Նա խոսել է երկու երկրների առևտրաշրջանառության ծավալներից ևս՝ ընդգծելով, որ դրանք 2023-ի վերջին կազմել են 6.3 մլրդ դոլար:
«Մեր նախագահները 10 մլրդ դոլար ծավալի հասնելու նպատակ են դրել: Մենք դրա կեսն անցել ենք: Հավատում եմ, որ կարճ ժամանակահատվածում հասնելու ենք առևտրաշրջանառության 10 մլրդ դոլար ծավալին»
Յըլմազի խոսքով, Ալժիրը Թուրքիայում ամենից շատ ներդրում կատարած աֆրիկյան երկիրն է:
Նշենք, որ Յըլմազը հունիսի 23-ին հանդիպել է Ալժիրի վարչապետ Մուհամմեդ Նեզիր Էլ Արբավի հետ: Հանդիպումն անցկացվել է ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով:
Թուրք պաշտոնյային ուղեկցել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայության նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, առևտրի նխարար Օմեր Բոլաթը, Ալժիրում Թուրքիայի դեսպան Մուհամմեդ Մյուջահիթ Քյուչյուքյըլմազը, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Հաթայի պատգամավոր Աբդուլքադիր Օզելը և ԱԶԿ-ի հետ «Ժողովուրդ» դաշինքում գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Հաթայի պատգամավոր Լյուֆթի Քաշըքչըն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |