• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:48, 24 Հունիս 2024

Հունաստանի ՊՆ. «Հարկ է, որ Թուրքիան ընդունի միջազգային իրավունքի և ծովային իրավունքի դրույթները»

Հունաստանի ՊՆ. «Հարկ է, որ Թուրքիան ընդունի միջազգային իրավունքի և ծովային իրավունքի դրույթները»

Հունաստանի պաշտպանութան նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։ Նա մասնավորապես մեկնաբանել է Աթենքի և Անկարայի միջև շարունակվող հարաբերությունների բարելավման գործընթացը։

Դենդիասը նշել է, որ ինքնագոհություն չի կարող լինել, քանի դեռ երկու երկրների միջև չլուծված  հարցերը շարունակվում են և հավելել, որ առանց անցյալի լարվածության հանգստություն պահպանելը դրական է։

Ըստ ՊՆ նախարարի՝ Թուրքիան տարբեր առիթներով շարունակում է արտահայտել իր ռևիզիոնիստական տեսակետները։

«Թուրքիան շարունակում է քննարկել  Հունաստանի ինքնիշխանությունը և ինքնիշխան իրավունքները՝ պնդելով լրտեսությունը և թուրք-լիբիական անվավեր ծովային համաձայնագիրը, օրակարգ է բերում նոր հարցեր, ինչպիսիք են  առափնյա զբոսայգիների հարցը և ճիշտ է, որ Հունաստանի ջրերում և օդային տարածքում նավեր ու ինքնաթիռների ռադիոհաղորդիչի միջոցով շարունակում են անհանգստություն պատճառել»,-նշել է Դենդիասը։

Դրանք կասկածներ են առաջացնում Անկարա-Աթենք մեղմացման գործընթացի ակնկալիքների վերբերյալ և այդ մեղմացումն իր հետ բերում է Թուրքիայի ներքին զարգացումներին պատանդ լինելու վտանգը։

Դենդիասը միևնույն ժամանակ հայտարարել է. «Հիրավի, նոր էջ բացելու համար անհրաժեշտ է, որ Անկարան համարձակ քայլ կատարի և ընդունի միջազգային իրավունքի ու ծովային իրավունքի դրույթները՝ կողմերը բաժանող միակ տարբերությունը լուծելու համար»։

Անդրադառնալով Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գործընթացին և Կիպրոսի հարցին՝ ՊՆ նախարարը նշել է, որ դրանք դրական ազդեցություն կունենան հարաբերությունների վրա, ինչպես նաև Թուրքիային մեղադրել է Կիպրոսի հարցում «համառ» գործելու մեջ։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անջնջելի հետք է թողել Թուրքիայի պատմության մեջ։ Ապագա սերունդների համար էլ ավելի կարևոր կլինի մեր միջև հակամարտությունը լուծելու համար հանդես գալ նախաձեռնությամբ։

Հակառակ դեպքում միշտ կսպառնա այն վտանգը, որ Թուրքիան կշարունակի մնալ անցյալ դարերից սերված ազգայնամոլական տեսությունների ազդեցության ներքո»,-հայտարարել է Դենդիասը։

Աղբյուր`    dunya.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}