Ռազմական11:26, 25 Հունիս 2024
Իրաքի և Թուրքիայի սահմանին կկառուցվի 27 սահմանային ուղեկալ

Իրաքի ներքին գործերի նախարարությանը կից գործող սահմանապահ ուժերի հրամանատար Մուհամմադ ալ-Սիեդին հայտարարել է, որ Իրանի և Թուրքիայի սահմանների անվտանգությունն էլ ավելի բարելավելու նպատակով կգործարկվեն 8 փուլից բաղկացած ծրագրեր։ Նա մասնավորապես նշել է, որ Իրաքի սահմանային անվտանգությունը բարելավելու համար 8 փուլից 2-ը կանցկացվի Թուրքիայի, իսկ 6 փուլը՝ Իրանի հետ։
Նշենք, որ Իրաքը Թուրքիայի հետ ունի 362կմ դժվարանցանելի, լեռնային և խորդուբորդ տեղանքով սահման, որը տարվա գրեթե կեսը ծածկված է ձյունով։
Ըստ նրա՝ Թուրքիայի հետ սկսվել է երկփուլ ուսումնասիրություն։ Նախ սահմանայաին անվտնագությունն ապահովելու համար երկու կողմերի միջև կստեղծվի համատեղ համակարգվող կենտրոն, իսկ 2-րդ փուլով երկրների միջև կստեղծվեն սահմանային կետեր։
Սիեդին նշել է, որ հանձնարարականներ են տրվել, որպեսզի Թուրքիայի հետ Դոհուկ և Էրբիլ քաղաքների սահմանային գծում կառուցվեն մոտ 27 սահմանային ուղեկալ և հավելել է, որ լուրջ ջանքեր են գործադրվում, որպեսզի Իրաքի հետ սահմանին Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող տարրեր չլինեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |